«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Անգնահատելի «расходный материал»

Անգնահատելի «расходный материал»
24.09.2023 | 20:55

Սա ստույգ տեղեկացվել է, որ փոխադարձ համաձայնություն է ձեռք բերված իր «դուրսգրման» հարցով և ինքն իր տերերի համար (Մեծ Բրիտանիա, Թուրքիա, Իսրայել, Ադրբեջան) այլևս «расходный материал» է:

Որ Ռուսաստանի համար էլ էր այդպիսին, տեղեկացվել էր մի քիչ ավելի վաղ:

Հիմա սրա կենդանի մնալու միակ հույսը մնացել է հայ ժողովուրդը և հայ ժողովուրդը հնարավոր ամեն ինչ պետք է անի «արդարացնելու սրա հույսերը»՝ որպես հայոց պետականության անվտանգության սպառնալիքների կանխման, միաժամանակ նաև այն ամրապնդելուն նպաստող անգնահատելի իմֆորմացիայի կրողի:

Արդ՝

1) սա պետք է հնարավորինս արագ ձերբակալվի և տեղափոխվի գերապահով մեկուսարան՝ անվտանգության ամենաբարձր աստիճանով, որտեղ իսպառ կբացառվի սրա արդեն նախկին տերերի «ձեռքերի հասնելը»:

2) Պետք է ձևավորվի ազգին և պետությանը նվիրվածության

100 % -անոց երաշխավորություն ունեցող պրոֆեսիոնալ քննիչների խումբ, որը հնարավոր սեղմ ժամկետում սրանից ամբողջությամբ «կքամի» կրած իմֆորմացիան:

Ամեն դեպքում պետք է զգոն լինել նաև президентский самолёт- ի պարագայում, քանզի լինելով հոգեպես անհավասարակշիռ անձ, ցանկացած պահի կարող է գնալ ցանկացած քայլի:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1641

Մեկնաբանություններ